Թուրքական Գուդի այծը մոտոցիկլետ շատ է սիրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 9:03

Թուրքիայում Անթալիայի Ղազիփաշա գավառում հողագործ Ալի Շենը իր Գունիդ անունով այծին որպես շուն է մեծացրել: Գունդին իր տիրոջ հետ մոտոցիկլետով խանութ է գնում, իսկ Ալին շատ է սիրում իր այծի հետ ժամանակ անցկացնել:
«Գունդին իմ ձեռքերում է ծնվել, կողքիցս ընդհանրապես չի հեռանում, ինձ շատ է վարժվել: Նա ամենաշատը սիրում է իմ մոտոցիկլետը, որով միասին խանութ ենք գնում»,-նշել է արտասովոր Գունդիի տերը:
Այծը շան նման հետևում է տիրոջը, հրամանը լսելով`նստում է մոտոցիկլետին: Այծը սկզբում վախենում էր շարժիչի ձայնից, սակայն փորձում է հետզհետե հայթահարել այդ վախը:
«Գուդին չի ուզում, որ ես ծխախոտ ծխեմ: Երբ ծխամորճը ձեռքս եմ առնում, նա անմիջապես այն վերցնում և ուտում է մեջի ծխախոտը»,-«Doğan» լրատվական գործակալությանը պատմել է Ալի Շենը:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply