Ջորջ Բուշ-ավագը վերակենդանացման բաժանմունքում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 8:49

Ջորջ Բուշ ավագը, ԱՄՆ նախկին նախագահը, որն ավելի քան մեկ ամիս գտնվում է հիվանդանոցում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցում  պառկած Բուշի ջերմությունը մի քանի օր չի իջնում, պատճառը բժիշկները չեն կարողանում պարզել:

Ներկա պահին նա բուժվում է բրոնխիտից: Գիտակցությունը տեղն է, շփվում է գթության քույրերի ու ընտանիքի անդամների հետ: Ծննդյան տոներին նրան այցելեցին կինը` Բարբարան , որդին` Նիլն ու թոռներից մեկը:

88-ամյա Բուշը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու ստիպված է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով:

Ջորջ Բուշ-ավագը ԱՄՆ 41-րդ նախագահն է : Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թթ. Մինչ այդ նա Ռոնալդ Ռեյգանի ադմինիստրացիայում էր, կոնգրեսական ու ԿՎՀ-ի տնօրեն:

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply