Թունիսի բնակիչը գրազով 28 հում ձու ուտելուց հետո մահացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 8:36

Թունիսի 20-ամյա բնակիչը մահացել է գրազով հավի հում 28 ձու ուտելուց հետո:  Ողբերգական դեպքը կատարվել է Քաիրուանում:  Դաու Ֆաթնասին ընկերների հետ գրազ է եկել փողի վրա, որ կարող է միանգամից 28 հում ձու ուտել: Գումարի չափը չի ճշտվում:

Ճակատագրական գրազը հաղթելով, երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է: Ստամոքսի ուժեղ կծկումներ է ունեցել: Ընկերներն իսկույն բժիշկ են կանչել, որոնք հոսպիտալացրել են երիտասարդին: Սակայն հիվանդանոց հասնելուն պես, բժիշկներն արձանագրել են երիտասարդի մահը:

“Հում ձու ուտելն առանց այդ էլ անհետևանք չի լինում առողջության համար, էլ ուր մնաց այքան շատ: Բնականաբար թունավորվելու հավանականությունը խիստ մեծ էր”,ասել է բժիշկներից մեկը:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply