Իսրայելցի նախարարը «կեղտոտ մկան ձագ» է անվանել արաբներին. հրեաներն ընդվզել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2009 17:17

israelԻսրայելի հրեաները մեծ ցույց են անցկացրել Երուսաղեմում` բողոքելով երկրի Ներքին անվտանգության նախարար Իցակ Ահրոնովիչի` արաբների հասցեին արած ռասիստական հայտարարության դեմ: Ահրոնովիչը, ով ծայրահեղական «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունից է և ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, հետախուզական այց է կատարել թմրանյութերով և մարմնավաճառներով հարուստ Թելավիվի ծայրամասերից մեկը և այնտեղ տեսնելով իր աշխատակիցներից մեկի կեղտոտ շորերը` ասել է. «Ա’յ կեղտոտ, ոնց որ արաբ լինես, կեղտոտ մկան ձագ»: Իսրայելի արաբական ու հրեական մի շարք կուսակցություններ դատապարտել են նախարարի` իրենց բնորոշմամբ` միտումնավոր ու ռասիստական հայտարարությունը: Խորհրդարանական «Մերեց» կուսակցությունից Հայիմ Օրոնն էլ ասել է, որ եթե Իսրայելն առողջ պետություն լիներ, ապա նման ֆաշիստական հայտարարություններ չէին հնչի, իսկ Իցակի նման մարդին ինքնակամ հրաժարական կտային:

Al-Sharq Al-Awsat

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply