Ռուսական խորհրդարանը ընդունում է ամերիկացիների ռուս երեխաների որդեգրման իրավունքի արգելքի մասին օրինագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 1:23

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը այսօր՝չորեքշաբթի միաձայն ընդունել է ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրելու իրավունքը արգելող օրինագիծը:
Օրինագիծը նաև որոշ ամերիկացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են ռուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու մեջ, կկիրառի վիզային արգելքներ և կկսառեցնի նրանց ակտիվները:
Նախագահ Վլադիմիր Պուտինը ակնարկել է, որ կստորագրի օրինագիծը:
Սա Ռուսաստանի պատասխանն էր Ամերիկայում ընդունված Մագնիցկիի ակտին, համաձայն որի՝ մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվող ռուսաստանցիներին չէր թույլատրվում այցելել Միացյալ Նահանգներ:
Ռուսաստանի դաշնային խորհուրդը ընդունել է օրինագիծը 143-0 ձայնով:
ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է այդ քայլը և Պուտինին զգուշացրել, որ դա կարող է խախտել միջազգային պայմանագրերը:
Ամերիկյան օրենքը և Ռուսաստանի պատասխանը դրան ավելի լարվածություն է առաջացնում արդեն իսկ Սիրիայի վերաբերյալ գոյություն ունեցող լարվածությանը:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply