Մերկելի կուսակցության վարկանիշը 2013թ ընտրություններից առաջ բարձր է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 19:22

 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքում հավաքել է իրենց երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշը: Հարցումները անցկացրել է Forsa գործակալությունը, որը հրապարակել է ուսումնասիրության արդյունքները չորեքշաբթի՝ ընտրություններից 10 ամիս առաջ:

Մերկելի Քրիստոնյա դեմոկրատները Քրիստոնյա սոցիալական միության հետ միասին հավաքել է ձայների 41%-ը:
Մերկելը Սեպտեմբերի ընտրություններում կպայքարի իր երրորդ շրջանի համար:
Սոցիալ դեմոկրատները և իրենց դաշնակից Կանաչները միասին մեկ նիշով զիջել են առաջատարներին՝ հավաքելով ձայների 40%-ը:
Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ հաջորդ սեպտեմբերի ընտրությունների արդյունքում կկազմվի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և կոնսերվատիվների կոալիցիան: Կոնսերվատիվների և Կանաչների միասնությունը նույնպես բացառված չէ:
Գերմանացի քվեարկողները հիմնականում գոհ են, թե ինչպես է Մերկելի աջ-կենտրոնական կառավարությունը լուծել Եվրոպական գոտու ճգնաժամը:
Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply