Մուրսին ուղերձով հանդես կգա խորհրդարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 0:42

Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին շաբաթ օրը ուղերձով հանդես կգա խորհրդարանի վերին պալատում, որը նոր սահմանադրության ընդունման արդյունքում ստացել է օրենսդրական ամբողջական իրավազորություն: Սրա մասին ասել է խորհրդի խոսնակը:

Նոր օրենքով օրենսդրական իրավունքը, որը մինչ այժմ պատկանում էր նախագահ Մուրսիին, անցնում է մեծամասամբ իսլամիստներից բաղկացած խորհրդարանի վերին պալատին՝ մինչև ստորին պալատի ընտրվելը:
Դիտվել է 1723 անգամ:
Print Friendly

Leave a Reply