Եգիպտոսում մարդիկ գերեզմանատներում են ապրում (ֆոտոշարք)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 18:06

 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում գերեզմանատներից բաղկացած մի ուրիշ քաղաք կա: Այդ անանուն քաղաքը պատկանում է Կահիրեյի աղքատներին: Թուրքական «Zaman»–ը գրում է, որ քաղաքի աղքատները գերեզմանոցը հսկելու դիմաց այստեղ ապրելու թույլտվություն են ստացել:

Եգիպտոսում որոշ գերեզմանոցներ գետնափոր սենյակներից են կազմված, որտեղ թաղվում են նույն ընտանիքի անդամները, ընդ որում կանայք և տղամարդիկ տարբեր սենյակներում են թաղվում: Սենյակների վերևում էլ բույսեր և ծաղիկներ են աճեցնում:

Ահա այստեղ բնակվող մարդկանց պետությունը էլեկտրաէներգիա, ջուր չէ տալիս, չի ապահովում կոյուղիով, այդ պատճառով էլ մարդիկ անօրինական ճանապարհով են ջրից և էլեկտրաէներգիայից օգտվում:

Գերեզմանատներից մեկում բնակվող Բեդրիեն, որը իր 5 հոգանոց ընտանիքի հետ վաղուց այստեղ է ապրում, պատմում է, որ ամռանը տանը հանգիստ է, իսկ ձմեռը բավականին դժվար է անցնում:

Այս շրջանը, որտեղ պատմական և նոր գերեզմանոցները կողք կողքի են գտնվում, գոյություն է ունեցել դեռևս մամլուքների ժամանակաշրջանից: Աշխարհագրական տեսանկյունից էլ այն հին եգիպտական հողերի մասն է կազմել:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply