Ինչո՞ւ է տաքարյունությունը լավ առողջության համար. բացասական զգացմունքների արտահայտումը երկու տարով երկարացնում է կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 18:00

Հետազոտողները պարզել են , որ տաքարյուն իսպանացիները և իտալացիները երկու տարով ավել են ապրում «փակբերան» անգլիացիներից: Գիտնականները պարզել են, որ տաքարյունությունը և բացասական էմոցիաներ արտահայտելը հանդիսանում են երկարակեցության և առողջ ապրելու գրավականը:
Գերմանիայի Յենայի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են 6,000 հիվանդների և պարզել, որ նրանք, ովքեր իրենց ներսում են պահում ջղայնությունը, բարձր երակային ճնշում ունեն:

Ժամանակի ընթացքում արյան բարձր ճնշումը մեծացնում է տարբեր հիվանդություններով հիվանդանալու վտանգը` սկսած սրտային հիվանդություններից մինչև քաղցկեղ և լյարդի ախտահարում:
Մարկուս Մունդի և Քրիստին Միթի կողմից իրականացված հետազոտությունը տպագրվել էր Health Psychologies ամսագրում:

Պր. Մունդը նշում է, որ զուսպ մարդկանց մոտ տարբեր հիվանդություններից ապաքիումը ավելի արագ է կատարվում, քանի որ նրանք կարգապահ են և հակված են հարմարվելու իրենց կենսաձևին:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply