Ինտերնետը սպանում է երեխաների ուղեղները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 17:55

Գյուտարարը նշում է, որ էկրանների առաջ իրենց կյանքը անցկացնող  Google-ի սերունդը կորցնում է իր ստեղծագործ միտքը և գործնական հմտությունները

Բրիտանիայի առաջատար գյուտարարներից մեկը զգուշացնում է, որ «Google-ի սերունդը», որը ամեն հարցում ինտերնետ է օգտագործում «մահացած ուղեղներ» ունենալու վտանգի մեջ է:

75 տարեկան Թրեվոր Բայլիսը ասում է, որ երեխաները, երկար ժամանակ ինտերնետում մնալով, կորցնում են իրենց ստեղծագործ միտքը և գործնական հմտությունները: Նա վախ է հայտնում, որ գյուտարարների ապագա սերունդ այլևս չի լինի, քանի որ ապագա սերունդը ունակ չի լինի ձեռքով որևէ բան պատրաստել:

Պր. Բայլիսը ավելացնում է, որ ինքը սկսել է ինչ-որ սարքեր հորինել, երբ  դեռ հինգ -վեց տարեկան էր:

Գյուտարարը, որը 1997-ին պարգևատրվել էր Բրիտանիայի թագավորության ասպետական օրդենով, նշում է, որ դպրոցներում այնպիսի գործիքների օգտագործումը, ինչպիսիք են տարբեր կոնստրուկտորական հավաքածուները, երեխաներին անգնահատելի հմտություններ կփոխանցեն:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply