Հազվագյուտ 2,000-ամյա հռոմեական թատրոն է հայտնաբերվել հնագիտական դպրոցի հետնամասում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 17:51

Բրիտանիայում հնագետները 2,000 տարվա հնություն ունեցող հռոմեական թատրոնի ավերակներ են հայտնաբերել:

Թատրոնի ավերակները հայտնաբերվել են Քենտի հնագիտական դպրոցի հետնամասում, որի հիմնադիր պր. Փոլ Ուիլկինսոնը հայտնում է, որ այդ թատրոնը իր տեսակով առաջինն է, մինչև հիմա հայտնաբերվածների շարքում: Այն ունի շրջանաձև տեսք և նախատեսված է եղել 12,000 մարդու համար:

Թատրոնի շենքը  հավանաբար պատկանում է բրոնզի դարին, սակայն այն հռոմեական ոճ ունի և հավանաբար օգտագործվել է կուլտային արարողությունների համար: Պր. Ուիլկինսոնը շենքը պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու համար դիմել է համապատասխան մարմիններին այն  հնագույն հուշարձան ճանաչելու համար:

Թատրոնի շենքը հայտնաբերվել էր  2007-ին , սակայն նրա մասին տվյալները միայն վերջերս են հրապարակվել:

Անգլիական մշակութային ժառանգության պահպանման դեպարտամենտի խոսնակ Դեբբի Հիքմանը նշել է, որ եթե ուսումնասիրությունները հաստատեն, որ հայտնաբերված շենքը իրոք հռոմեական գյուղական թատրոն է եղել, ապա դա կլինի մինչ այս կատարված հայտնագործություններից ամենաուշագրավը:

50 մետր լայնություն ունեցող թատրոնի շենքը հայտնաբերվեց, երբ արբանյակից կատարված տեղանքի լուսանկարներում շրջանաձև նշաններ էին նկատվել:

Դիտվել է 1998 անգամ:
Print Friendly

Leave a Reply