ԿԸՀ-ն հաստատել է մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 26, 2012 16:35

Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը: Ուղեցույցը սահմանում է ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կենտրոական ընտրական հանձնաժողովի որոշումներով և իրավական այլ ակտերով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» (Այ Սի Ի Էս) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու որոշում է կայացրել:

Լրացում և փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 58-Ն և N 6-Ն որոշումների մեջ:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply