Չինացին անհավանական քանդակներ է ստեղծում ձվի կեղևից (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 16:21

Չինացի քանդակագործ Վեն Ֆուլիանգը անհավանական քանդակներ է  ստեղծում ձվի կեղևի վրա:

Վենը սկզբնական շրջանում սկսել է ստեղծագործել փայտի վրա, իսկ այժմ վարպետացել է այս արտասովոր ստեղծագործական ոճում:

Նա օգտագործում է հավի, սագի և բադի ձվի կեղևներ տարբեր հետաքրքրաշարժ պատկերներ  քանդակելու համար. օրինակ Սիանի Դայան մեհյանը:
Վենը  շուրջ տասը  տարի է ինչ քանդակում է ձվի կեղևի վրա: Կեղևի վրա քանդակելու համար Վենը օգտագործում է ալմաստե  ծայրով էլեկտրական սարք: Քանդակագործը  իր էսքիզները կեղևի վրա նկարում է ձվի պարունակությունը խնամքով դատարկելուց և լվանալուց հետո միայն:

Այնուհետև նա մի ձեռքով ամուր պահում է կեղևը, իսկ մյուսով զգուշորեն քանդակում նախօրոք նկարված պատկերը:

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply