Թուրքիայում վերելակ են գողացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 16:13

Թուրքիայում Օսմանիե քաղաքում Ադնան Մենդերեսի անվան թաղամասում գտնվող չորս հարկանի շենքի բնակիչները ոստիկանություն են դիմել, քանի որ նկատել են, որ իրենց շենքի վերելակը անհետացել է:

Ոստիկանության աշխատակիցները  պարզել են, որ անհայտ անձինք վերելակի շարժիչը, խցիկը և դուռը տեղից պոկել և տարել են: Ոստիկանները  գողերին հայտնաբերելու համար տարածքից մատնահետքեր են հավաքել, ապա ստուգումներ են անցկացրել շենքը կառուցող բանվորների և վերելակը տեղադրող ընկերության աշխատակիցների շրջանում: Պարզվել է, որ նրանք կապ չունեն կատարված գողության հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը, ոստիկանները նայել են նաև անվտանգության համակարգի տեսախցիկի տեսագրությունը և արձանագրել, որ գողությունը երեք հոգի է իրականացրել: Հանցագործների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply