Ռուս կանայք հրաժարվել են գլխաշոր կրել Իրանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 16:01

  Իրանի և Արևմուտքի միջև լարվածության պատճառ դարձած վիճելի ատոմային ծրագրի թեման այս անգամ մի հետաքրքիր ձևով է օրակարգ եկել: Իրանի հարավ-արևելքում գտնվող Բուշիր քաղաքում կառուցվող ատոմակայանում աշխատող տեխնիկ ռուս կանայք համբերությունից հանել են իրանցի պաշտոնյաներին: Նրանք հրաժարվել են գլխաշոր կրել, ինչը հակասում է Իրանի օրենքներին, ըստ որի բոլոր կանայք, անկախ քաղաքացիությունից և կրոնից, պարտավոր են գլխաշոր կրել հասարակական վայրերում: Այս օրենքին չենթարկվելու պարագայում օրինազանցներին սպասվում էազատազրկում  կամ էլ այլ պատիժներ:

«Ռուս կանայք իրենց կնքած պայմանագրի համաձայն գլխաշոր կրելու դիմաց լրացուցիչ գումար են ստանում, և մենք սպասում էինք, որ նրանք կատարելու են իրենց պարտավորվածությունը: Սակայն կրկին նրանք առանց գլխաշորի են երևում քաղաքի շուկաներում»,-նշել է ատոմակայանի փոխտնօրեն Մեհդի Մուսավինեջաթը:

Թուրքական «Radikal»-ը գրում է, որ ստեղծված իրավիճակը քննարկման թեմա է դարձել երկրում, իսկ ատոմակայանի ղեկավարությունը բողոք է հղել Ռուսաստան`պահանջելով կարգի հրավիրել իրենց աշխատակցուհիներին, այլապես նրանք ստիպված կլինեն պատժի ենթարկվել:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply