Ադրբեջանի Թավուզական շրջանում Հեյդար Ալիևը հայտարարվել է Աստված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 15:49

Ադրբեջանի Թավուզական շրջանի Ալիմարդանլը գյուղի մզկիթում տեղ է ունեցել սրբապիղծ քայլ: Ինչպես տեղեկացնում է “Haqqin” թերթը, հղում կատարելով “Ազատություն” ռադիոկայանին, Աստծո տանը տեղադրվել է Հեյդար Ալիևի կիսանդրին: Մզկիթի հիմնական մասը զբաղեցնում են Հ. Ալիևի կիսանդրին,  դիմանկարները և նրա մեջբերումներով ցուցափեղկերը:

Ադրբեջանցի աստվածաբան Էլշադ Միրին դա անվանել է խայտառակություն: Ըստ նրա`մզկիթի այսպիսի վիճակը անթույլատրելի է:

Ադրբեջանի Իսլամական կուսակցության փոխնախագահ Ռավշան Ահմեդլին այս միջադեպի հետ կապված ասել է. “Անթույլատրելի է մզկիթում կրոնի հետ կապ չունեցող որևէ ատրիբուտի առկայությունը: Երբեմն մզկիթի պատերին կարելի  է տեսնել Ղուրանից այաթներ: Ու եթե մզկիթը վերածվում է մի վայրի, որտեղ տեղի է ունենում իշխանության քարոզչություն, ապա դա տհաճություն է առաջացնում ոչ միայն հավատացյալների, այլև բոլորի մոտ”:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply