Հայաստանի ֆուտբոլիստուհիները չխայտառակվելու հույս չունեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2010 13:31

Մարտի 26-ին Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմեկնի Սլովենիա, որտեղ մարտի 27-ին կանցկացնի 2011-ի կանանց Աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի հանդիպում` Սլովենիայի հավաքականի հետ: Այնուհետև  մեր թիմը կմեկնի Պորտուգալիա, որտեղ մարտի 31-ին նույն մրցաշարի շրջանակում կմրցի պորտուգալուհիների հետ: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Վաղարշակ Ասլանյանն է: Մերոնցից արտագնա առաջիկա հանդիպումներում սպասելիքներ չկան: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները նախկինում 5 խաղ են անցկացրել, բոլորում էլ մրցակիցներին պարտվել են խոշոր հաշիվներով և 5 թիմերի մասնակցությամբ մրցաշարում եզրափակում են աղյուսակը: Բավական է միայն այն փաստը, որ  մեր երկրի ներկայացուցիչներն ընդհանուր հաշվով 31 գնդակ են բաց թողել սեփական դարպասը և միայն մեկ անգամ գրավել են մրցակցի դարպասը: Խմբի առաջատար Ֆինլանդիայի և Իտալիայի հավաքականներն ունեն 12-ական միավոր: 3-ական միավոր են վաստակել Պորտուգալիայի և Սլովենիայի ներկայացուցիչները: Եվ ոչ մի միավոր չունի Հայաստանի ընտրանին: Ցավալին այն է, որ մերոնք կրկին չխայտառակվելու ոչ մի հույս չունեն:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply