999՞ Իմ տղան հրաժարվում է քնել. ոստիկանությունը հրապարակում է տարվա ամենաանհեթեթ զանգերի շարքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 15:11

Զայրացած հայրը զանգահարել է 999 և ոստիկանությանը զգուշացրել, որ իր 14-ամյա որդին հրաժարվում է քնել: Նա պնդում էր, որ տղան արդեն կեսգիշերն անց դեռ խաղում էր և հրաժարվում էր քնել:
Կեսգիշերային վեճը այնքամն էր թեժացել, որ հայրը զանգահարել էր 999:
Հարավային Ուելսի ոստիկանությունից հայտնեցին, որ իրենք հարյուրավոր նմանատիպ անիմաստ զանգեր են ստացել 2012-ի ընթացքում:
Ոստիկանությունը հայտնում է, որ 999 հեռախոսահամարը պետք է օգտագործվի միայն հանցագործության, տրանսպորտային պատահարների կամ խցանումների մասին տեղեկացնելու համար: Ոչ հրատապ այլ հարցերով այս հեռախոսահամարը զբաղեցնելու պատճառով հնարավոր է, որ ինչ-որ մեկը, ով իրոք շտապ օգնության կարիք ունի չկարողանա կապվել ոստիկանության հետ:
2012-ի ինչ-որ մեկը զանգահարել էր ոստիկանություն և հարցրել, թե ինչպես կարել է ֆաքս ուղարկել, մեկ այլ զանգի հեղինակը խնդրել էր ոստիկանությանը իր համար ինքնակենսագրական նամակ գրել, , մեկ այլ մարդ առավոտյան 4.30 զանգահարել էր, որպեսզի հարցնի Միդլսբրոի վերջին ֆուտբոլային խաղի հաշիվը:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply