Քննարկվել են Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքն ու ծրագրերը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 26, 2012 15:06

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սայաթ-Նովայի 300-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2012 թվականի սկզբից մեկնարկած միջոցառումները կշարունակվեն նաև 2013-ին: Մինչ այժմ հանրապետությունում՝ մայրաքաղաքում և մարզերում, կազմակերպվել են Սայաթ-Նովային նվիրված թեմատիկ ցուցահանդեսներ, երաժշտական փառատոններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, հոբեյալանական ներկայացումներ, գիտական նստաշրջաններ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:
Հրատարակվել է նաև «Սայաթ-Նովա 300» խորագրով գիրք, նկարահանվել է մեծանուն երգահանին նվիրված անիմացիոն ֆիլմ, որը հանրությանը կներկայացվի 2013 թվականին: Ներկայում ընթացքի մեջ են Սայաթ-Նովա մյուզիքլի նախապատրաստական աշխատանքները:
Տեղեկացվել է նաև, որ Սայաթ-Նովայի 300-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտնի մարդկանց և կարևոր իրադարձություն¬ների 2012-2013 թթ. օրացույցում:
Օրակարգային երկրորդ հարցով նիստի մասնակիցները հանդես են եկել Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված այլ միջոցառումների կազմակերպման մասին առաջարկներով: Մասնավորապես, առաջարկվել է Սայաթ-Նովային նվիրված գրականությունը և նյութերը թարգմանել տարբեր լեզուներով և միջազգաին միջոցառումների ընթացքում ներկայացնել միջազգային հանրությանը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է այդ գաղափարը և նշել. «Կարևոր է միջազգային ասպարեզում ներկայացնել Սայաթ-Նովային: Պետք է մեծանուն երգահանին ներկայացնենք նաև անգլերեն և ռուսերեն թարգմանված նյութերով: Ընդհանրապես, մենք պետք է կարողանանք քարոզել մեր արվեստը, գրականությունն ու մշակութային ժառանգությունը, այսինքն՝ միջազգայնացնել մեր պատմամշակութային արժեքները»,- ասել է վարչապետը:

More Sharing ServicesՏարածել | Share on facebook Share on livejournal Share on myspace Share on google Share on twitter
Ուղ

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply