Արթուր Աբրահամն իր հաջորդ մրցամարտը կանցկացնի 2013-ի գարնանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 26, 2012 14:25
Գերմանաիայում մարզվող և մրցելույթներ ունեցող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Երևանում հանդիպելով լրագրողներին հայտնեց, որ հաջորդ մրցաամարտը կանցկացնի 2013-ի գարնանը: WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կարծիքով իր անցկացրած վերջին երկու հանդիպումներից ամենադժվարը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ էր, և հաջորդ մենամարտը ևս նրա հետ է լինելու: «Միշտ էլ ուրախ ես լինում, երբ լավագույնն ես: Իմ կարևորագույն խնդիրը ռևանծ մրցամարտն է: Ես պարտավոր եմ այդ անել, քանի որ պայմանագիր եմ ստորագրել: Հաջորդ մենամարտը կլինի կամ ապրիլի 6-ին, կամ մարտի 31-ին: Իմ առաջին կարևոր խնդիրը հաջորդ տարի այդ մենամարտում հաղթելն է: Իմ ցանկությունն է, որ մի օր Հայաստանի դրոշի ներքո հանդես գամ: Ես մի օր այդ իմ ցանկությունը իրականություն կդարձնեմ: Անձնականիս մասին միայն կասեմ, որ 2013-ին կամուսնանամ»,- ասաց Աբրահամը:






Facebook
Tweet This
Email This Post
