Մոսկվայում ադրբեջանցին առևանգել է ադրբեջանցու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 13:00

Մոսկվայի արվարձանային Ստուպինսկի շրջանում իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են 8 մարդու, ովքեր պատանդ էին վերցրել Ադրբեջանի քաղաքացու: Ինչպես տեղեկացնում է “Haqqin” թերթը, հիմնվելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության վրա, ձերբակալվածները Ադրբեջանի գործազուրկ քաղաքացիներ են, որոնցից մեկը գտնվում էր դաշնային հետախուզական ցուցակում` ավելի վաղ կազմակերպված խմբի կողմից գողություն իրականացնելու համար:
Առևանգումը տեղի է ունեցել դեկտեմբերի կեսերին: Մոսկվայում 4 անհայտ անձ ծեծել են մի մարդու, տրավմատիկ ատրճանակով կրակել են որովայնի հատվածում և ավտոմեքենայով առևանգել նրա: Խլելով նրա մոտ եղած 1 մլն ռուբլին`հարազատներից պահանջել են 25, այնուհետև 15 մլն ռուբլի փրկագին: Առևանգվածը մշտապես եղել է հսկողության տակ:
Տվյալ գործով հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով (մարդու առևանգում):

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply