Եգիպտացիները քվեարկել են նոր սահմանադրության օգտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 11:28

Ընտրական հանձնաժողովը հրապարակել է նոր սահմանադրության  ճակատագրի  որոշման համար անցկացված հանրաքվեի արդյունքները:

Քվերակությանը մասնակցել է 52 մլն բնակչության 32,9%-ը, որն ունի ձայնի իրավունք: Փաստաթուղթն ընդունել է եգիպտացիների 63,8%-ը:

Ընտրական հանձնաժողովի ղեկավարը մերժել է ընդդիմության այն հայտարարությունը, թե քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել ու հայտնել է, որ քվեարկության արդյունքները կեղծված չեն:

Փաստաթուղթը քննադատողները հայտնում են, որ նոր սահմանադրությունը սահմանափակում է  քաղաքացիական իրավունքները հանուն կրոնական նորմերի, ինչպես նաև ճնշում է քրիստոնյաների ու կանանց իրավունքները:Ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչները հայտարարել են, որ կբողոքարկեն հանրաքվեի արդյունքները:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply