Կույր ու խուլ հնդկուհին հաղթել է “Ով է ուզում դառնալ միլիոնատեր” վիկտորինայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 11:16

27-ամյա հնդկուհին, որը դեռահասության տարիքում թթվային գրոհի զոհ է դարձել, հաղթել է հնդկական  հեռուստավիկտորինայում: Մասնակի կույր ու խուլ Սոնալի Մուքերջին հայտնվել է ծրագրում` գլուխը փաթաթած կարմիր գլխաշորով: Նրան ուղեկցում էր Բոլիվուդի դերասանուհի Միսս Տիեզերք-2000-ի հաղթող Լարա Դատտան:

Ջանբադ քաղաքի բնակչուհին, պատասխանել է բոլոր հարցերին` խոհանոցից բուսաբանություն ու պատմություն ու գլխավոր մրցանակին արժանացել, որը կազմել է 250 հազար ռուփի (50 հազար դոլար):

Աղջկան 17 տարեկանում այլանդակել են 3 տղամարդիկ, որոնցից ոչ ոքի հետ աղջիկը չի ցանկացել կյանքը կապել: Դրան ի պատասխան, տղամարդիկ նրա տուն են խուժել ու ժանգոտ գործեիքներ մաքրող թթու լցրել վրան:

Աղջիկը այրվածքներ է ստացել, կորցրել լսողությունն ու տեսողությունը: Հանցագործները դատապարտվել են 3 տարվա ազատազրկման, իսկ աղջկա ծնողները բուժման համար վաճառել են ընտանեկան զարդերն ու ժառանգությամբ մնացած հողերը: Սակայն այդ գումարը չի բավարարել աղջկան նորմալ կյանք վերադարձնելու համար:

10 տարում նա 22 վիրահատություն է տարել, ինչի արդյունքում տեսողությունն ու լսողությունը մասամբ վերականգնվել են: Հիմա նա պետք է կրկին վիրահատվաի, որի արժեքը 1,5 մլն ռուփի է: Այս տարի Մումբայի Beti ընկերությունը աաղջկան 300 հազար ռուփի է նվիրել, նրան օգնել են նաև Բոլիվուդի դերասանները:

Աղջիկը հույս  ունի, որ այս ճանաչումն իրեն կօգնի հասարակության առջև ելույթ ունենալ, ողջ աշխարհի է թթվային հարձակումների զոհերի պաշտապանության  համար:

Ամեն տարի ողջ աշխարհում շուրջ 1500 նման դեպք է արձանագրվում, հիմնականում դրանք կատարվում են Կամբոջայում, Պակիստանում, Աֆղանստանում, Բանգլադեշում ու Հնդկաստանում , զոհերի 80%-ը կանայք են:

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply