Պարսից ծոցի միապետություններն ընդհանուր ռազմական հրամանատարություն կստեղծեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 10:54

Պարսից  ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը մտադիր է միասնական ռազմական հրամանատարություն ստեղծել:

Նման պայմանավորվածության են  ձեռք բերել արաբական 6 միապետությունները (Բահրեյն, Քաթար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման,  Սաուդյան Արաբիա), Մանամում տեղի ունեցած առաջնորդների գագաթնաժողովում:

Տարածաշրջանային համագործակցության գլխավոր քարտուղար Աբդել Լաթիֆ ազ-Զայանին հայտարարել է, որ միացյալ հրամանատարությունը կղեկավարի  վերգետնյա , ծովային ու օդային ուժերը :

Հիմա Խորհուրդը ունի միացյալ ռազմական կոնտինգենտ` “Թերակղզու վահան” անունով, 9 հազար զինծառայողով: Այն ստեղծվել է 80-ականներին, որի հենակայանը գտնվում է  Սաուդյան Արաբիայում:

“Արաբական վեցնյակը” մտադիր է ընդհանուր շուկա ու  դրամական ընդհանուր միավորով  (”հալիջի”- արաբերենից` “ծոց”) միություն ստեղծել:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply