Ճապոնիայի կառավարությունը ցրվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2012 10:39

Ճապոնիայի կառավարությունը վարչապետ Եսիխիկո Նոդայի գլխավորությամբ, լրիվ կազմով նոր վարչապետի ընտրման նախօրեին պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել:

Որոշումը կայացվել է Տոկիոյում կաբինետի արտահերթ նիստի ժամանակ: Արտահերթ ընտրություններում Նոդայի կուսակցությունը պարտություն կրեց ու հայտարարեց ընդդիմություն անցնելու մասին: Չորեքշաբթի ստորին պալատը երկրի վարչապետի պաշտոնում հաստատեց  Լիբերալ դեմոկրատական կուսակցության թեկնածու Սինձո Աբեին, որը հաղթանակն տարավ համընդհանուր ընտրություններում:

Չորեքշաբթի նոր վարչապետը կհայտարարի վարչության նոր կազմը:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply