Իջևանում թալանել են ԲՀԿ-ական ավագանու անդամի ոսկեղենի խանութը. Գողացվել են մոտ 100 հազար ԱՄՆ դոլարի զարդեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 26, 2012 9:15

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում (Իջևանում հայտնի շուկայի փողոց) գտնվող առևտրի կրպակից կատարված առանձնապես խոշոր չափի ոսկյա զարդերի գողության փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Արտակ Խաչատրյանը և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք խանութի երկաթյա փեղկը կոտրելու միջոցով ներս են մտել և անտեղից գողացել մոտ 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանը հայտնում է, որ դեռ ամիսներ առաջ Ա. Խաչատրյանին զգուշացրել են, թե խանութի անվտանգութփյունից ելնելով, տեղադրի տեսախցիկներ և փոխի թիթեղյա դուռը: Սակայն նա ականջի ետև է գցել, իսկ այսօր Ոստիկանության Իջևանի բաժնի շենքի բակում արդեն գլխիկոր փաստի առաջ էր կանգնած:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թալանված խանութի սեփականատերը Իջևանի ավագանու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
Իջևանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասում էին, թե ավագանու բարգավաճական անդամը երկար ժամանակ չի բարգավաճի, մինչև «շողուլի» կգա:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply