Հրդեհներ՝ Գեղարքունիքում, Արարատում, Կոտայքում և Երևանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 25, 2010 12:29

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում բնակարան է հրդեհվել, զոհվել է 81-ամյա տանտերը:

Երեկ ժամը 06.35-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Զոլաքար գյուղում: Դեպքի վայր մեկնած հրշեջները կրակը  մարել են  09.10-ին:

Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, այրվել է գյուղի բնակիչ  Միհրան Մկրտչյանին պատկանող տան առաստաղը` 70 քմ եւ երկու ննջասենյակը` 90 քմ մակերեսներով, վնասվել են տանիքի թիթեղները` 15 քմ մակերեսով:

Նույն օրը  հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում: Այրվել է Մ. Պողոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 70 քմ մակերեսով:

Հրդեհ է բռնկվել նաև  Կոտայքի մարզի   Հրազդան քաղաքի Վանատուր 64 հասցեում: Քաղաքաի բնակիչ Լ. Նավասարդյանի տան բակում այրվել է 300 հակ անասնակեր:

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էլ հրդեհից այրվել են տնկիներ, ծառեր եւ չոր խոտ` 500 քմ ընդհանուր մակերեսով:

Երևանի Մուշավան թաղամասում երեկ  այրվել է եղեգնուտ՝ 2000 քմ մակերեսով:

Դիտվել է 1983 անգամ:
Print Friendly

Leave a Reply