ՀՖՖ նախագահ. Մարդիկ, ովքեր ղեկավարում են հայկական սպորտը, այն ուղղակի վարկաբեկում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 26, 2012 8:23

Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում եւ ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողությունները փորձում են քողարկել նմանօրինակ խեղկատակություններով, հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահն անդրադարձել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անցկացրած տարվա լավագույն մարզիկների հարցման (30 մասնակից) արդյունքներին:

«Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական եւ շարունակական փորձ: Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով եւ իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն: Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում եւ ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողությունները փորձում են քողարկել նմանօրինակ խեղկատակություններով»,- ՀՖՖ նախագահի խոսքը փոխանցում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 2012թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում չի ընգրկվել ոչ մի ֆուտբոլիստ, իսկ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար, աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտնվել է չորրորդ տեղում:

NEWS.am Sport

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply