Ո՞րն է աշխարհի լավագույն օդանավակայանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2010 12:20

Ըստ   բրիտանական Skytrax հեղինակավոր ընկերության ուսումնասիրության ,Սինգապուրի Չանգի միջազգային օդանավակայանն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշում :

Skytrax-ի նախագահ Էդվարդ Պլեյստեդը երեքշաբթի երեկոյան Բրյուսելում տարբեր անվանակարգերում 30 մրցանակ է հանձնել օդանավակայանների թոփ-մենեջերներին:Skytrax ընկերությունը, որը մասնագիտանում է ավիափոխադրումների համաշխարհային շուկայի ուսումնասիրման բնագավառում, ամեն տարի կազմում է լավագույն օդանավակայանների և ավիաընկերությունների վարկանիշները:

Սինգապուրի Չանգի միջազգային օդանավակայանը ճանաչվել է 2010 թվականի լավագույն օդանավակայանը, Ասիայի լավագույն և  առավել հարմարավետ օդանավակայանը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Հարավային Կորեայի Ինչոն միջազգային օդանավակայանը, երրորդը` Հոնկոնգի օդանավակայանը:

Եվրոպայի լավագույն օդանավակայան է ճանաչվել Մյունխենի օդանավակայանը: Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանը լավագույնն է ճանաչվել բյուջետային ավիաուղիների համար:

Skytrax-ը Քեյփթաունի օդանավակայանը ճանաչել է Աֆրիկայի լավագույն օդանավակայանը: Վանկուվերի օդանավակայանը լավագույնն է դարձել Հյուսիսային Ամերիկայում, Պերուի մայրաքաղաք Լիմայում գտնվող Խորխե Չավես միջազգային օդանավակայանն առաջին տեղն է զբաղեցրել Հարավային Ամերիկայում:

Վարկանիշը կազմվում է գլխավորապես հազարավոր ավիաուղևորների հարցման արդյունքների և  օդանավակայանների ու ավիաընկերությունների վերաբերյալ արտահայտված այն տպավորությունների վերլուծության հիման վրա, որոնք տեղ են գտել ընկերության ինտերնետ-ֆորումում:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply