Թերթը հրապարակում է ատրճանակ ունեցողների անունները և հասցեները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 26, 2012 7:24
Նյու Յորքյան թերթը բազմաթիվ բողոքներ է ստացել ընթերցողների կողմից հրապարակելու համար այն մարդկանց անունները և հասցեները, ովքեր տանը օրինական կերպով ատրճանակ ունեն:
Նյու Յորքի Ուեստչեստեր և Րոքլանդ համայնքների հարյուրավոր բնակիչներ զարմացած էին իրենց անունները և հասցեները տպագրված տեսնելով կիրակի օրվա The Journal News-ի համարում:
Թերթի կայքում այդ ցուցակի հայտնվելուց հետո մարդիկ բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել՝ այդ արարքը համարելով անօրինական:
The Journal News –ից ABC News-ին հայտնեցին, որ Նյութաունում անցած շաբաթ տեղի ունեցած կրակոցներից և ատրճանակի կիրառման սահմանափակումների վերաբերյալ խոսակցություններից հետո, մարդիկ հետաքրքրված էին, թե արդյոք իրենց հարևաններից ովքեր ատրճանակ ունեն:
Սակայն այս կապակցությամբ թերթը հրաժարվեց մանրամասն պարզաբանումներ կատարել:






Facebook
Tweet This
Email This Post
