Լողորդները Սուրբ ծննդյան կապակցությամբ որոշել են մտնել սառը ջուրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 26, 2012 1:11

Բրիտանիայում հարյուրավոր լողազգեստներով մարդիկ ձմեռային այս ցուրտ պայմաններում Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ ընկղմվում են սառը ջրի մեջ:

Չնայած անձրևներին, ժամում 30 մղոն արագություն ունեցող քամուն և զրոյից յոթ աստիճան ցածր ջերմաստիճանին՝ Բրիտանիայի տարբեր հատվածներում լողորդները մասնակցել են Սուրբ ծննդյան ավանդական լողի արարողությանը:

Տեղական իշխանությունները նախորոք զգուշացրել են լողորդներին այս օրերին եղենակային վատ պայմանների պատճառով ջուրը մտնելու վտանգավորության մասին, սակայն, այնուամենայնիվ 1860-ականներից ի վեր կազմակերպվող ավանդական լողի արարողությունը տեղի է ունեցել:

Ատլետ Այվան Թոմասը նույնպես միացել է Սանտաների, հրեշտակների զգստներով սառը ջուրը ընկղմվող մարդկանց խմբին:

Տեղի քահանա Բենեդիկտ Քեմբրիջը, իր եկեղեցական ծառայությունը թողնելով, ևս միացել էր լողորդներին: Նա նշել է, որ 9 ամիս է ինչ ինքը գտնվում է այդտեղ և իր մասնակցությունը այդ արարողությանը կարևոր է համարել:

Ամենամյա Սուրբ ծննդյան ջուրը ընկղմվելու արարողության նպատակն է գումար հավաքել տեղական բարեգործական ընկերությունների համար:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply