Մոնա Լիզայի և Մերլին Մոնրոյի՝ ժելատինե արջուկներից պատրաստված նկարները,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 22:53

Տարբեր ժամանակներում նկարիչները նկարել են բազմաթիվ եղանակներով: Այս անգամ Յոհանես Քորդեսը նկարներ է ստեղծում քաղցր, կպչուն արջուկների միջոցով:
Այս կերպ Գերմանացի 57-ամյա նկարիչը, օգտագործելով ժելատինե կոնֆետներ, ստեղծել է Մերլին Մոնրոյի, Մոնա Լիզայի, ինչպես նաև Ջոն Ֆիջերալդ Քենեդու նկարները:
Յուրաքանչյուր նկար ավարտին հասցնելու համար նկարչից պահանջվում է 100-240 ժամ:
Նա մինչ այժմ միլիոնավոր ժելատինե արջուկներ է օգտագործել իր ստեղծագործություններում, և յուրաքանչյուր տարի նա ավելի քան երեք տոննա այդպիսի արջուկ է գնում: Ըստ Oddity Central կայքի՝ յուրաքանչյուր շաբաթվա համար դա կազմում է գրեթե 200 պայուսակ ժելատինե արջուկ:
Միայն Մերլին Մոնրոյի նկարի վրա նկարիչը ծախսել է 3,200 արջուկ:
Այսպիսի նկարներ ստեղծելու գաղափարը շատ պատահական է առաջացել պր. Քորդեսի մոտ: Մի քանի տարի առաջ, երբ նա նկարում էր Նյուրեմբուրգի իր ընկերոջ արվեստանոցում, նա նկատում է, որ նկարչական շրջանակը չափազանց մեծ է տվյալ նկարի համար: Սակայն նա, տեսնելով ժելատինե կոնֆետներով լցված պայուսակը, որոշում է շրջանակի դատարկ մնացած մասը լրացնել ժելատինե կոնֆետներով:
Այս «կատակից» հետո 2004 թ.-ին նրան խնդրեցին նմանատիպ նկարների ցուցահանդեսով հանդես գալ Դալիի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Այնուհետև, այս ցուցահանդեսին հետևում են բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ:
Այս դեպքում կարող ենք փաստել, որ պր. Քորդեսի համար կյանքը իրոք քաղցր է:

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply