Հայկական սփյուռքը 8 մլն 140 հազարի է հասել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 22:20

Օրերս «Time to Analyze» կայքը հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել Հայաստանից դուրս բնակվող հայերի թվաքանակի վերաբերյալ: Այդ հրապարայմանը անդրադարձել է նաև թուրքական «1news»-ը:
Այսպես արված հետազոտության համաձայն`հայերը ապրում են աշխարհի մոտ 50 երկրներում: Աշխարհում հայերի ընդհանուր թիվը 10.297.700 մարդ է կազմում, որոնցից 8 մլն 140 հազարը Հայաստանից դուրս է բնակվում: Մոտ 100 տարի է Հայաստանից արտագաղթ է տեղի ունենում դեպի արտասահման, և այդ գործընթացը շարունակվում է մինչ այժմ:
Զեկույցը պատրաստվել է`հիմնվելով ԱՄՆ-ում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Միջին Արևելքում անցկացված մարդահամարների տվյալների վրա: Ըստ զեկույցի`հայերը ամենաշատը բնակվում են Ռուսաստանում`1մլն 980 հազ, որին հետևում են ԱՄՆ-ը`1մլն 540 հազար և Ֆրանսիան`700 հազար, իսկ Թուրքիայում նրանց թիվը 70 հազար է:
Հոդվածագիր Հաթեմ Ջաբարլըն գրում է, որ Հայաստանի կառավարության` արտագաղթը խոչընդոտելու համար մինչ այժմ արված աշխատանքները սպասելի արդյունքը չեն տվել: «Հայաստանի զինումը, շրջափակումը և կաշառակերությունը տնտեսության զարգացման համար ամենալուրջ խոչընդոտներն են: Քանի դեռ Հայաստանը հարևան պետությունների նկատմամբ ռազմատենչ քաղաքականություն է վարում և չի պայքարում շրջափակման դեմ, տնտեսական խնդիրները չեն կարող լուծվել և այդ պատճառով էլ հնարավոր չէ կանխել արտագաղթը»,-գրում է Ջաբարլըն:

Դիտվել է 1891 անգամ:
Print Friendly

Leave a Reply