Հունական համայնքը «Կալանտան» նշել է ստամբուլյան փողոցներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 22:02

Սուրբ Ծնունդը, որը հույների մոտ «Կալանտա» է կոչվում, այսօր նշվել է նաև Ստամբուլի հունական համայնքում: Զօղրաֆյոն հունական մասնավոր լիցեյի 60 սան Ստամբուլի կենտրոնական Իստիկլալ պողոտայում սկսել են իրենց երթը, Գալաթասարայի լիցեյից քայլել են մինչև Հունաստանի դեսպանատուն, քաղաքացիներին Սուրբ ծննդյան թխվածք են բաժանել, հունարեն և թուրքերեն երգեր երգել: Ինչպես հաղորդում է «Ակոսը»`դեսպանատանը երեխաներին դիմավորել են Հունաստանի դեսպանը կնոջ հետ:

Սովորաբար Սուրբ Ծննդյան երգերը երգելով երեխաները տներից գումար են հավաքում`այն նվիրաբերելով բարեգործության: Այս տարվա կազմակերպված միջոցառումը նպաստելու է, որպեսզի տարիներ շարունակ ինքնամփոփ ապրող հույն երեխաները և համայնքը հայթահարի այդ բարույթը: «Մենք ցանկանում ենք, որ հունական համայնքը իր զգացած վախը հաղթահարի և ինքնավստահության զգացումով ներարկվի»,-նշել է դպրոցի փոխտնօրեն Օզջան Շաբուդաքը:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply