Սիրիայի փախստականներին սպասվում է ցուրտ ձմեռ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 20:08

Սիրիայում արձակված ռումբերից փախուստի դիմած և բարակ պլաստիկե վրաններում հավաքված փախստականները պնդում են, որ այժմ իրենց սպասվում է մեկ այլ թշնամի: Նրանցից շատերը ասում են, որ ցուրտը նրանց սպանում է:

Դիմադրելով հակամարտությանը, որում զոհվել են ավելի քան 40,000 մարդ, Թուրքիայի և Սիրիայի սահմանում գտնվող Բաբ ալ-Սալամեհ ճամբարի փախստականները համաձայնվում են, որ ձմեռը ավելի մեծ սպառնալիք է իրենց համար, քան երկրում տիրող խառնաշփոթը:
«Այստեղ իրավիճակը ավելի վատ է քան տանը»,-ասում է 27-ամյա Վաադ Օրֆալին:
«Գոնե գյուղում բժիշկ կար…Ես երեք ամսեկան հղի եմ, և արյունահոսություններ ունեմ»,-ասում է նա, հավելելով, որ ճամբարում չի կարող բժշկական օգնություն ստանալ:
Այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը հայտնել էր, որ ավելի քան կես միլիոն փախստական գրանցված են կամ սպասում են գրանցվելու մերձավոր արևելքի երկրներում: Ներկայումս մոտ 3,000 մարդ ջանում է ստանալ փախստականի կարգավիճակ:
Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply