«Մոլորակի ժամ» ակցիա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 25, 2010 11:55

Մարտի 27-ին, ժ. 20:30-ից 21:30-ը  Երևանում մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաև քաղաքի պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը:

Սա  «Մոլորակի ժամ» ակցիան է, որի նպատակն է միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում:  Ակցիային իրենց  մասնակցության ցանկությունն են հայտնել մոտ 1 մլրդ մարդ` աշխարհի 6000 քաղաքներում:

Քարոզարշավն առաջին անգամ  անց է կացվել 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը: 2008թ. ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել էր այս միջոցառմանը, իսկ 2009թ.` 1 մլրդ. մարդ` ավելի քան 4000 քաղաքներում:

Ակցիան նախաձեռնել է Բնության համաշխարհային հիմնադրամը:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply