Եթե Հիսուսը հիմա ապրեր, արդյո՞ք նա կօգտվեր «Facebook»–ից և «Twitter»–ից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 19:35

Գերմանացի եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ Ռոբերտ Զոլիտչը նշել է, որ եթե Հիսուս Քրիստոսը հիմա ապրեր, ապա սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործողներից կլիներ: Եպիսկոպոսը դրանով ցանկացել է ցույց տալ, որ հարկ եղած դեպքում Հիսուսը միշտ հասանելի է մարդկանց:
«Հիսուսը հաստատ «Facebook»–ում և «Twitter»–ում իր էջը կունենար: Նա միշտ աշխատում էր հասնել մարդկանց և դրա համար արտասովոր ուղիներ էր փորձում»,-նշել է եպիսկոպոսը:
Ինչպես գրում է «Ակոսը»` Զոլիտչը Սուրբ Ծննդյան շնորհավորական իր ուղերձը հենց սոցիալական կայքի միջոցով է ուղարկել, որը նրա կարծիքով շատ հեշտ և արագ միջոց է: «Շատ մարդիկ արդեն հետաքրքրված են սոցիալական մեդիայով և ինտենետ են օգտագործում: Այն հնարավորություն է տվել շփում հաստատելու այն մարդկանց, որոնք իրական կյանքում չեն կարողանում հաղորդակցվել»:
Նշենք նաև, որ կաթոլիկների առաջնորդ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը երկու շաբաթ առաջ «Twitter»-ում իր առաջին հաղորդագրությունն է հրապարակել: Նրա էջին աշխարհում մոտ 1 միլիոն 200 հազար մարդ է հետևում:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply