Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

Պաշտոնական, Օրվա լուր | | December 25, 2012 17:34

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Վարդուհի Պետրոսյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
9 հուլիսի, 1971 թ., ք. Երևան

Կրթություն
1988-1993 թթ. – Երևանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ, բակալավրի աստիճան
1998-2000 թթ.- ԱՄՆ-ի Այդահոյի համալսարան, շրջակա միջավայրի պահպանության գիտությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան
2000-2005 թթ. – ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի առողջապահության քաղաքականության և կառավարման բաժին, փիլիսոփայության դոկտորի կոչում

Աշխատանքային գործունեություն
1993-1998 թթ. – Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի կլինիկական և կենսաքիմիական լաբորատորիայի աշխատակից
1997-1998 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, առողջապահական ծրագրերի կրտսեր գիտաշխատող
1999-2000 թթ. – ԱՄՆ-ի Այդահո նահանգի «Environmental Engineering TerraGraphics» կազմակերպության գիտաշխատող
2000-2005 թթ. – ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի տարբեր միջազգային առողջապահական ծրագրերի կրտսեր գիտաշխատող
2003 թ. – ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի դասախոսի օգնական առողջապահության քաղաքականության և կառավարման բաժնում
2003 թվականից առ այսօր – Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի դասախոս, 2006 թվականից` ֆակուլտետի փոխդեկան, Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի տնօրեն
2012 թ. դեկտեմբերի 25-ից` ՀՀ վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով

Այլ տվյալներ
Փիլիսոփայության դոկտոր է, 21 գիտական հոդվածների, 30 գիտական համառոտագրերի հեղինակ: Ղեկավարել է բազմաթիվ առողջապահական ծրագրեր Հայաստանում և հեղինակել 44 զեկույց այդ ծրագրերի մասին: Միջազգային գիտաժողովներում հանդես է եկել զեկուցումներով, կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, սեմինարներ, հանրային քննարկումներ, դասընթացներ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply