Արսեն Ջուլֆալակյան. 2013-ին ցանկանում եմ դառնալ աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 25, 2012 17:28

Այսօր հանդիպելով լրագրողներին, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է այն, որ մարզական լրագրողների հարցման արդյունքով ճանաչվել է 2012-ի Հայաստանի լավագույն մարզիկ: Նա նշեց, որ  դեռևս 2007-ից ինքը հայտնվում էր լավագույնների տասնյակում, պատվավոր տեղեր զբաղեցնում սակայն այս տարի առաջինն է: «Յուրաքանչյուր մարզիկի համար իր երկրում լավագույնը լինելը մեծ պատիվ է: Ես օլիմպիական արծաթին հասել եմ իմ ընտանիքի և հատկապես եղբորս աջակցության շնորհիվ»,-  ասաց Ջուլֆալակյանը: Նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ իր համար 2012-ը հաջող է եղել, ամուսնացել է, օլիմպիական պարգևի արժանացել, իսկ տարին կարող էր գերազանց լինել, եթե չեմպիոն դառնար, սակայն մեղավորն ինքն է, որ չի ստացվել: Ասվեց նաև, որ 2013-ին փորձելու է աշխարհի չեմպիոն դառնալ:

Հանդիպմանը ներկա էին նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը: Նրանք էլ ներկայացրին, թե ինչ մեկնարկներ են սպասում 2013-ին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ փորձարկելու է մի շարք երիտասարդ ըմբիշների: Ինչ վերաբերում է գերծանրքաշային Յուրի Պատրիկեևին, ապա նա ինքը պետք է որոշի իր անելիքը: Եթե Պատրիկեևը բարձր արդյունքներ ցույց տա, ապա նա կշարունակի հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply