Թուրք երգչուհին Դավութօղլուից ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի պաշտոնն է խնդրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 16:13

Թուրք երգչուհի Էբրու Փոլոթը նամակ է հղել երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին`նրանից խնդրելով ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի պաշտոնը, քանի որ գործող դեսպան Մուազեզ Էրսոյը նրա կարծիքով անկարող է գտնվել իր գործում:

«Այդ կարևոր պարտականության համար ձեզ ավելի երիտասարդ արվեստագետ է պետք, ով կկարողանա շատ ժամանակ ծախսել, վազվզելու ուժ ու դինամիկա կունենա: Իմ ամենամեծ իդեալը մարդկանց օգտակար լինելն է, նրանց համար ինչ-որ բան անելը: Ինչու՞  մեզ մոտ էլ Անջելինա Ջոլիի պես մեկը չլինի»,-նշել է երգչուհին իր նամակում:

«Habertürk»-ը հաղորդում է, որ Էբրու Փոլոթը իր նամակը այսպես է ավարտել. «Ձեզնից խնդրում եմ այդ պաշտոնը Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնող խաղաղության առաքելությունը իրականացնելու և իմ երկիրը ամենալավ ձևով ներկայացնելու համար»:

Դիտվել է 625 անգամ:
Print Friendly

Leave a Reply