Արդյոք Ասադը կգնա՞ «քաղաքական ինքնասպանության»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 16:12

 Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Russia Today» հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել է, որ քիմիական զենքի կիրառումը ընդդիմության դեմ Սիրիայի ղեկավարության համար կարող է «քաղաքական ինքնասպանություն» դառնալ: Լավրովի խոսքերով`սիրիական իշխանությունները վստահեցրել են Մոսկվային, որ ոչ մի դեպքում քիմիական զենք չեն կիրառի:

Լավրովը ընդգծել է, որ Ռուսաստանը վերլուծում է զենքի տեղաշարժման վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն և հետաքննություն է վարում այդ ուղղությամբ: Արտգործնախարարը անդրադարձել է նաև Սիրիայի և Թուրքիայի սահմանին տեղակայված հակահրթիռային պաշտպանության «Patriot» համակարգին: Նրա կարծիքով`ռազմական հզորության մեծացումը միայն բարձրացնում է տարածաշրջանում ռիսկի գործոնը:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply