Ճանապարհը փակած բեռնատարի վարորդ ԻԻՀ քաղաքացին մահացել է վրաերթից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 25, 2012 13:03
Երեկ ժամը 21.49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում բեռնատարը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ում «Վոլվո» մակնիշի 41 A 81810 պ/հ բեռնատար ավտոմեքենան սահել, թեքվել է ճանապարհի լայնքով և առաջացրել խցանում: Ավտոմեքենայի վարորդ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Ահմադ Եսմայելի Ռոհուոլլահը մեքենայից իջնելու ժամանակ «ԻԺ-27175» մակնիշի 263 ԼՕ 67 պ/հ ավտոմեքենայի կողմից ենթարկվել է վրաերթի և տեղում մահացել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ուղղել են` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:






Facebook
Tweet This
Email This Post
