Չինաստանում շնաձկներով ակվարիումն ընկել է հաճախորդների վրա (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 13:00

Շանհայի  առևտրի կենտրոնում  կառուցված էկզոտիկ ձկնատեսակներով , կրիաներով ու շնաձկներով 34 տ ակվարիումը պայթել է. տուժել է  15 մարդ:

7մ երկարությամբ ապակյա տարան պայթել է աշխատանքային օրվա թեժ պահին ու քաոս առաջացրել: Ջրի հետ դուրս են թափվել նաև ծովաբնակները` այդ  թվում և 40 սմ երկարությամբ կիտրոնային շնաձկները, որոնք տեղում սատկել են: 15 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է  ստացել: Մի տղամարդ էլ ոտքն է ջարդել: Թե ինչ պատճառով է 15 սմ հաստությամբ ապակին ջարդուխուրդ եղել,  անհայտ է: Հայտնի է սակայն, որ սա առաջին դեպքը չէ այս համալիրի կենդանաբանական անկյունում:

Հուլիսին ջրատարներ էին պայթել, ինչի  պատճառով  2 շնաձուկ սատկեց:

Դիտվել է 1688 անգամ:
Print Friendly

Leave a Reply