Փրկարարներն երթևեկելի հատված են դուրս բերել 48 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2012 13:01

Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանա­պար­հին ավտոմեքենաներն  արգելափակվել  են ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 27 ավտոմեքենա:

Նույն օրը, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհի 45-րդ կմ-ում` Հրազդան քաղաքի մոտ, ձնաբքի և թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 4 ավտոմեքենա:

Նույն օրը, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապար­հին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել բեռնատար ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Հովտուն ավտոճանա­պարհին ձնաբքի և թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնացով:

Հրշեջ-փրկարարները 3 ավտոմեքենայից 4 ուղևորի տարահանել են Ամասիա գյուղ, իսկ 14 ուղևորի (այդ թվում` 3 երեխա)` Հովտուն և Բանդիվան գյուղեր:

«ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից և կցորդի օգնությամբ տեղափոխվել Հովտուն գյուղ: Արգելափակված 2 ավտոմեքենան դուրս կբերվի դեկտեմբերի 25-ի առավոտյան` հատուկ տեխնիկայի միջոցով:

Վերադարձին Ամասիա գյուղին մոտ նկատել են ևս 2 արգելափակված ավտոմեքենա, որոնց կցորդի օգնությամբ դուրս են բերել երթևեկելի հատված, իսկ 4 ուղևորներին տարահանել Ամասիա գյուղ:

 Նույն օրը, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ջաջուռ ավտոճանապար­հին` Լուսաղբյուր գյուղի մոտ, ձնաբքի և թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենանները չեն կարողանում տեղաշարժվել:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

 Նույն օրը, ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Ցողամարգ-Ամասիա ավտոճանապար­հի 4-րդ կմ-ում, ձնաբքի պատճառով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ամենագնաց ավտոմեքե­նան:

«ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր, այդ թվում 1 երեխա) դուրս է բերվել արգելա­փա­կումից և կցորդի օգնությամբ տեղափոխվել Ամասիա գյուղ:

Նույն օրը, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի վերջնամասում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առաջացրել  խցանում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 53 ՏԼ 465 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և չի խանգարում երթևեկությանը:

«Վայք» ՃՇՇ-ի աշխատակիցներին և փրկարարներին հատուկ տեխնիկայի միջոցով չի հաջողվել  բեռնատար ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս:

Աշխատանքները կվերսկսվեն դեկտեմբերի 25-ին:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել ձնաբքի մեջ արգելափակված Սեյրանյանին պատկանող «Օպել» մակնիշի 11 ՕԼ 697 պ/հ ավտոմեքենան:

 

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply