Ավտոմեքենան ընկել է ձորակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2012 12:53

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապար­հին` թունելի մոտ, ավտոմեքենան շրջվել է հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Սուբարու» մակնիշի 30 ԼՕ 329 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ղազարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Հրշեջ-փրկարարների հսկողությամբ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից:

Տուժածներ չկան:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply