Ադրբեջանում սկսվել է օլիգարխների հարազատների ձերբակալությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 12:49

Ադրբեջանում իշխանությունները սկսել են քայլ առ քայլ վերացնել “Միլիարդատերերի միության” (Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն) բիզնես անդամներին`հետապնդելով նրանց հարազատներին: Հետապնդվողների թվում նշվում են Աբբաս Աբբասովի, Սոյուն Սադըգովի, Ռուստամ Իբրահիմբեկովի հարազատները: Նրանց թիվը գնալով ավելանում է:

Ինչպես տեղեկացնում է “Haqqin” թերթը, կալանավորվել է Մամեդ Ալիևը` “Միլիարդատերերի միության” հիմնադիրներից մեկի`ISR ընկերությունների խմբի սեփականատեր Իսքենդեր Խալիլովի  մտերիմ ընկերը և ազգականը: Խալիլովը մինչ վերջերս եղել է Դասատուների ադրբեջանական ինստիտուտի Գուբայական մասնաճյուղի տնօրեն: Նա մեղադրվել է կեղծ դիպլոմներ վաճառելու մեջ:

Ի. Խալիլովը, հայտնվելով “ղեկավարության սև ցուցակում”, ոչ միայն չի կարողացել օգնել իր բարեկամին, այլև վնասել է նրան:

Հավելենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը դեմ է հանդես եկել Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության (“Միլիարդատերերի միություն”) ստեղծմանը` նշելով, որ 2001թ. Ռուսաստանում ստեղծվել է Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը, և նմանատիպ այլ կառույցի ստեղծման անհրաժեշտություն չկա:

Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply