Այսօրվանից նախագահի թեկնածուները կարող են գրանցման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 25, 2012 12:42

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի` Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը:

ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ամանորի և Ծննդյան տոներին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և հանձնաժողովի աշխատակազմը աշխատելու է հերթափոխով` ամեն օր` 9.00 -18.00-ն:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply