Առյուծները 3 տարի կերակրել են թակարդն ընկած իրենց ցեղակցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 12:38

Հուզիչ պատմություն է տեղի ունեցել Տանզանիայի Միկումի ազգային պարկում բնակվող առյուծների ընտանիքում:

Առյուծները թակարդն ընկած իրենց ցեղակցին  վերաբերվել են ավելի լավ, քան երբեմն` մարդիկ: 3 տարի շարունակ նրանք խնամել են  իրենց ցեղակցին, քանի որ նա վզի մետաղական փշալարի պատճառով ինքնուրույն չէր կարողանում սնվել:

Վիրավոր առյուծին նկատել են զբոսաշրջիկները դեռ 2009-ին. կենդանու վիզը սեղմված էր մետաղալարով, որը, ըստ երեույթին նրա վզին էր հայտնվել մանուկ հասակում:

“Որսորդները ամենուր թակարդներ էին դրել մանր կենդանիների համար, սակայն, հետաքրքրասեր կորյունն ըստ երևույթին, գլուխը խոթել է այնտեղ, ուր պետք չէր”,-ասել է արգելոցի պահակը:

Ժամանակի ընթացքում պատանի առյուծը հայտնվել է փշալարի գերության մեջ, որն օրեցօր , հասունացման հետ,ավելի էր խրվում նրա վզի մեջ ու տառապանք պատճառում:

Ամենացնցողն այս պատմության մեջ այն փաստն է, որ վիրավոր առյուծին եղբայրներն ու քույրերը քաղցած չեն թողել` միշտ որսից նրան բաժին են հանել:

Իսկ երբ ռեյնջերները փորձել են  վիրավոր առյուծին ազատել փշալարե թակարդից, նրան սկսել են պաշտպանել 5 հարազատները. փրկարարները ստիպված են եղել  նրանց քշել ջիպերով:

Հիմա առյուծն արդեն ապաքինվում է, բաշը սկսել է ծածկել սպին:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply