Վազգեն Մանուկյանը՝ տարվա հասարակական գործիչ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2012 12:33

«Արմենիա» հեռուստաընկերության «Կենդանի մատյան» հաղորդաշարն այս տարի կազմակերպել է մրցանակաբաշխություն 5 անվանակարգում՝ «Տարվա հասարակական գործիչ», «Տարվա ընդդիմադիր», «Տարվա լրագրող», «Տարվա բարեգործ», «Տարվա նախարար»:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն արժանացել է «Տարվա հասարակական գործիչ» մրցանակին:

«Տարվա ընդդիմադիր» անվանակարգում մրցանակ է շնորհվել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, «Տարվա լրագրող» անվանակարգում՝ Արտակ Ալեքսանյանին, «Տարվա բարեգործ»՝ Սերգեյ Համբարձումյանին, «Տարվա նախարար»՝ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Մրցանակակիրներին ընտրել են «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցները:

Հաղորդման կազմակերպիչների խոսքով՝ մրցանակաբաշխությունն ամենամյա է լինելու, իսկ անվանակարգերն ավելանալու են:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply