Լավագույն մարզիկները սպորտի տարեգրությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 25, 2012 11:53
Իտալական Gazzetta dello Sport հանդեսն ընթերցողների շրջանում անցկացրած հարցման միջոցով փորձել է պարզել, թե ով է պատմության լավագույն մարզիկը: Այդ պատվին արժանացել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը:
31-ամյա մազիկը հավաքել է ձայների 15,4 տոկոսը: 1 տոկոսով պակաս ձայներով երկրորդը արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է: Երրորդը բրազիլացի, ֆուտբոլի արքա Պելեն է: Նրան հաջորդում է արգենտինացի հանրածանոթ ֆուտբոլիստ, այժմ մարզիչ դիեգո Մարադոնան: Հինգերորդ հորիզոնականում է ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին:






Facebook
Tweet This
Email This Post
